National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.09.2005
Քաղաքական հանդիպումներ Վաշինգտոնում

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահ Հովարդ Դինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերություններին, Հայաստանում եւ տարածաշրջանում  տեղի ունեցող գործընթացներին առնչվող հարցեր: ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի փոխնախագահ Ջուդի Վան Ռեստի, Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տնօրեն Ստեֆան Նիքսի հետ քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական զարգացումներին,  սահմանադրական եւ ընտրական բարեփոխումներին, ինչպես նաեւ ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գործունեությանը առնչվողհարցեր: Սենատոր Պոլ Սարբեյնսի, կոնգրեսականներ Խավիեր Բեկերայի, Բոբ Մենենդեզի, Էդ Ռոյսի , Ջորջ Ռադանովիչի, Ստենի Հաուերի հետ ունեցած առանձնազրույցների առանցքում հայոց  ցեղասպանության ճանաչման, տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին առնչվողխնդիրներն էին:  Արթուր Բաղդասարյանը անընդունելի համարեց առկա Կարս-Գյումրի երկաթգիծը գործարկելու փոխարեն Թուրքիայի կողմից Հայաստանը շրջանցելով նոր երկաթգիծ կառուցելու մտադրությունը եւ կոչ արեց առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցող քննարկումների ժամանակ պաշտպանել Հայաստանի արդարացի դիրքորոշումը:

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ «Վուդրո Վիլսոն» կենտրոնում ԱՄՆ մի շարք հեղինակավոր փորձագիտական կենտրոնների ղեկավարների եւ պատասխանատուների հետ: «Վուդրո Վիլսոն» կենտրոնի տնօրեն Լ.Համիլտոնի հետ քննարկվեցին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ներքաղաքական զարգացումներին, կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր: Ի դեպ, այս կենտրոնի ղեկավարությունը անմիջականորեն նշանակվում է ԱՄՆ նախագահի կողմից: Նույն օրը Արթուր Բաղդասարյանը «Վուդրո Վիլսոն» կենտրոնում հանդիպում ունեցավ մի քանի տասնյակ փորձագետների,  լրագրողների, դիվանագետների, հասարակական կազմակերպությունների եւ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, այնուհետեւ պատասխանեց վերջիններիս բազմաթիվ հարցերին, հարցազրույցներ տվեց ամերիկյան, ռուսական եւ հայկական լրատվամիջոցներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am